1294 դիտում
23:32 31-10-2024
ՆԳՆ ոստիկանությունը իրավապահ համակարգում հանրության գոհունակության տեսանկյունից առաջինն է
Հարցումների ուսումնասիրությունը աշխատանքները լավարկելու հնարավորություն. ՆԳՆ ոստիկանությունը իրավապահ կառույցներից առաջինն է
Իրավապահ կառույցների գործունեության վերաբերյալ հանրության կարծիքը վերլուծելու, դրա հիման վրա բացթողումները շտկելու, աշխատանքները լավարկելու հնարավորություն է: Նման հնարավորություն էր նաև սեպտեմբերի 13-25-ն անցկացված հարցումը:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ անցկացված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հարցման արդյունքների համաձայն՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի վերաբերյալ գոհունակության ցուցանիշով ՆԳՆ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմիններից առաջինն է:
Հեռախոսային հարցմանը մասնակցած քաղաքացիների 62 %-ը ոստիկանության աշխատանքից եղել է լիովին գոհ կամ ավելի շուտ գոհ։
ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը ՆԳ նախարարությունում, մասնավորապես՝ ոստիկանությունում ընթացող համապարփակ բարեփոխումների ֆոնին կարևորում է նմանօրինակ հարցումները:
«Այս և նմանօրինակ այլ միջազգային հարթակներում իրականացված հարցումները ուսումնասիրվում և հետազոտվում են Ներքին գործերի նախարարությունում, մասնավորապես՝ ռազմավարական պլանավորման վարչությունում և, ըստ էության, տվյալ հարցումը բավական լեգիտիմ, մասնագիտորեն կազմված հարցում է, ռեսպոնդենտները ընտրված են բավական լայն և՛ տարիքային, և՛ սեռային, և՛ զբաղվածության առումով»,-նշում է Արմեն Մկրտչյանը:
Արմեն Մկրտչյանի խոսքով՝ նմանատիպ հարցումները, դրանց պարբերականությունը հստակ ազդակ են՝ արդյո՞ք ՆԳ նախարարության որդեգրած այս կամ այն քաղաքականությունը ծառայում է նպատակին, ո՞ր ուղղություններում կան բացթողումներ, կամ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն գրանցված հաջողությունը հաստատուն պահելու համար:
Նշենք, որ այսօրինակ հարցումների արդյունքները մանրակրկիտ ուսումնասիրվում են ՆԳ նախարարությունում, արվում են համապատասխան հետևություններ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
571 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1168 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը