2747 դիտում
10:01 23-10-2019
Ով է ցուցմունք տվել Արա Բաբլոյանի դեմ, և ով էր նրա իրավախորհրդատուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ hատուկ քննչական ծառայութունը որպես կասկածյալ երեկ հարցաքննել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին: Նա իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքով՝ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի` Բաբայանը օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ ՍԴ լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:
Ահա այս քրեական գործի շրջանակներում իշխանությունը յուրացնելու կասկածանքով ներգրավվել է նաև Ա. Բաբլոյանը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՔԾ-ից:
Նշենք, որ երեկ հարցաքննությունից հետո նրան մեղադրանք չեն առաջադրել, բայց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ըստ ամենայնի, հենց այսօր արդեն կառաջադրեն մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը):
Խնդիրն այն է, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, և Բաբլոյանը, ըստ մեղադրանքի, դիմումը պաշտոնապես դեռևս չստացած, ապօրինի ստորագրել է այն ու հանդես եկել ՍԴ նախագահի հրաժարականի մասին հայտարարությամբ:
Այստեղ թերևս դժվար չէ հետևություն անել, որ առանց Գագիկ Հարությունյանի տված համապատասխան ցուցմունքի Բաբլոյանին չէին կարող թերևս ներգրավել այս հարցում:
Կկալանավորվի ԱԺ նախկին նախագահը, թե ոչ, դժվար է ասել, բայց որ ստիպված է լինելու ցուցմունքներ տալ, կասկածից վեր է: Ու այդ դեպքում արդեն պարզ կդառնա` ով է եղել մասնագիտությամբ ոչ իրավաբան, մանկաբույժ Բաբլոյանի իրավական խորհրդատուն այս հարցում: Եթե Հրայր Թովմասյանն է եղել, ստիպված կլինի խոստովանել այդ մասին իր տված ցուցմունքներում: Ու այդ ժամանակ արդեն Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը կդառնա տեխնիկական հարց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8390 դիտում
18:41 04-12-2019
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. նրա դեմ ցուցմունք է տվել Սերգո Կարապետյանը
5663 դիտում
09:01 26-04-2019
Ովքեր են ցուցմունք տվել Դավիթ Սանասարյանի դեմ. «Ժողովուրդ»
2517 դիտում
09:36 10-09-2019
Ովքե՞ր են ցուցմունք տվել Դավիթ Սանասարյանի դեմ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
985 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»