12749 դիտում
10:49 23-10-2019
Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք․ Արսեն Թորոսյան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպե՞ս է վերաբերվում իշխող թիմը «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծին:
Իշխանական խմբակցությունից Լուսինե Բադալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե նախագիծն ունի կոնկրետ կետեր, որոնք խնդրահարույց են, և որ խմբակցությունում տարաձայնություններ կան` առանձին կետերի ձևակերպումների հետ կապված:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու իշխող խմբակցության սակավաթիվ անդամների հետ քննարկման ընթացքում նախարարը տեղեկացել է անհամաձայնությունների մասին և վրդովվել՝ շեշտելով. «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»:
Հիմա թիմակից պատգամավորը դժվարանում է ասել, թե, իր ձևակերպմամբ, «ըմբոստ, կոպտություն ունեցող» նախարարը կգնա զիջման, թե ոչ: «Դու չես կարող արգելել որևէ մեկին որևէ բան: Կարող ես փաստարկներով համոզել, բայց արգելել․․․»,- ամփոփել է պատգամավորը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4873 դիտում
09:13 21-11-2018
Քիչ խմեք-ծխեք. թանկացումների նոր ալիք է սպասվում. «Ժողովուրդ»
2895 դիտում
23:00 01-04-2014
Մի բան ասեմ՝ չեք հավատա
Այս բաժնից
1417 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»