211652_close_icon
views-count14675 դիտում article-date 13:48 24-10-2019

Տոկիոյում ցուցադրել են ապագայի ավտոմեքենաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տոկիոյում մեկնարկել է Tokyo Motor Show-ն, որն այս տարի անցկացվում է 46-րդ անգամ։ Ամենախոշոր տաղավարները ճապոնական առաջատար ավտոարտադրողներինն են (Toyota, Nissan, Honda և Mazda), իսկ օտարերկրյա ընկերություններից ցուցադրությանը մասնակցում են Renault-ն ու Mercedes-Benz-ը։ Ընկերությունների հիմնական շեշտը դրված է նախատիպերի և էլեկտրամոբիլների վրա։ Honda-ն ներկայացրել է բացառապես լիթիում-իոնային մարտկոցներով աշխատող մոդել։ Nissan-ն իր հերթին ցուցադրել է միանգամից 2 էլեկտրական կոնցեպտ։ Mazda-ն Տոկիոյում ներկայացել է սերիական արտադրության համար իր առաջին էլեկտրամոբիլը՝ MX-30-ը, իսկ Toyota-ն շեշտը դրել է ավտոնոմ տեխնոլոգիաների և գերկոմպակտ էլեկտրական կոնցեպտների վրա՝ ներկայացնելով միանգամից մի քանի փոքր փոխադրամիջոց, իսկ Lexus-ը ներկայացրել է [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/23/1138678/]LF-30 Electrified[/url] ապագայի էլեկտրամեքենայի՝ իր նախատիպը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր