1477 դիտում
15:22 24-10-2019
Դռների արտադրության ոլորտում կիրականացվի 7,6 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն այսօրվա նիստում բավարարեց «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2013 թվականից ընկերությունը գործում է Երևանում, զբաղվում է լուսաթափանց կոնստրուկցիաներով դռների ու պատուհանների արտադրությամբ:
«Այս ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է իրականացնել 7 մլրդ 686 մլն դրամի ներդրում: Ներկայումս ընկերությունում աշխատում է 64 աշխատակից: Այս ծրագրի իրականացման արդյունքում ընկերության աշխատակիցների թիվը կավելանա 30-40-ով՝ 145 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս ծրագրով արտադրվող արտադրանքը գնահատվում է 8,8 մլրդ դրամ, որի 70-80 տոկոսը կիրացվի ՀՀ-ում:
Նմանատիպ նյութեր
2218 դիտում
14:46 09-07-2020
Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
5055 դիտում
15:06 04-10-2018
Երասխում արտոնություն տրամադրվեց առաջադեմ այգիների հիմնման ծրագրին. կիրականացվի 1,87 մլրդ դրամի ներդրում
1563 դիտում
15:15 08-07-2021
«Լիեն Քոմփանի» ընկերությունը կիրականացվի 1,46 մլրդ դրամի կապիտալ ներդրում
Այս բաժնից
1012 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
991 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր