1563 դիտում
15:15 08-07-2021
«Լիեն Քոմփանի» ընկերությունը կիրականացվի 1,46 մլրդ դրամի կապիտալ ներդրում
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «ԼԻԵՆ ՔՈՄՓԱՆԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերակա ոլորտում ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում հարկային արտոնություն տրամադրելու որոշման նախագծին:
Որոշմամբ ծրագրի մեկնարկի և դրան հաջորդող 5 հարկային տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով՝ համապատասխան տարվա ընթացքում վճարված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը։
Ծրագրի մեկնարկման տարի է համարվում 2021 թվականը։
«ԼԻԵՆ ՔՈՄՓԱՆԻ» ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին և զբաղվում է էլեկտրահաղորդալարերի և մալուխների արտադրությամբ։ Ծրագրի նպատակն է ՀՀ-ում ստեղծել էլեկտրական մալուխների ժամանակակից օբյեկտ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․46 մլրդ դրամի կապիտալ ներդրում և մինչև 2026 թվականը ստեղծել 20 նոր աշխատատեղ:

Նմանատիպ նյութեր
5055 դիտում
15:06 04-10-2018
Երասխում արտոնություն տրամադրվեց առաջադեմ այգիների հիմնման ծրագրին. կիրականացվի 1,87 մլրդ դրամի ներդրում
1474 դիտում
15:22 24-10-2019
Դռների արտադրության ոլորտում կիրականացվի 7,6 մլրդ դրամի ներդրում
1168 դիտում
20:10 29-12-2023
Անասնաբուծության ճյուղում կիրականացվի շուրջ 23․4 մլրդ ՀՀ դրամի ներդրում
Այս բաժնից
1009 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
988 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
922 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր