211652_close_icon
views-count147240 դիտում article-date 20:49 24-10-2019

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. կինը ամուսնու մեքենայով հիվանդանոցից տուն տեղափոխվելու ճանապարհին հանկարծամահ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Նժդեհի հրապարակում Opel մակնիշի 36 LM 324 համարանիշի ավտոմեքենայի մեջ հանկարծամահ է եղել մի քաղաքացուհի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Մարտին Ավետիսյանն ու Ջիվան Սարգսյանը։ Ժամանել են նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում մահացածը վարորդի կինն է եղել, ում հիվանդանոցից տեղափոխում էին իր բնակության վայրը, սակայն ճանապարհին կնոջ ինքնազգացողությունն ավելի է վատացել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Իրավապահները պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր