1936 դիտում
23:50 25-10-2019
Հոկտեմբերի 24-ին ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում՝ հոկտեմբերի 24-ին տարածքային մի քանի ստորաբաժանումում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Երևանի բնակիչ 60-ամյա մի տղամարդ ոստիկանության Քնաքեռ-Զեյթունի բաժին է բերել ինքնաձիգ։ Նրա հայտնածով՝ հրազենը պատկանել է հանգուցյալ հորը։
Ախուրյանի բաժին եկած 61-ամյա կինն էլ, որը Շիրակի մարզի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարը ջնջված հրացան ու ինքնաձիգի 20-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը գտել է տան նկուղը մաքրելիս։
Մարալիկում ապրող 57-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Անիի բաժին է բերել երկփողանի հրացան։ Նրա հայտնածով՝ հրազենը գտել է ավտոտնակը մաքրելիս ու անմիջապես բերել ոստիկանություն։
Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Նաիրիի բաժնում կամավոր հանձնել է որսորդական հրացան ու ինքնաձիգի փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորեղբորը։
Ոստիկանության Գուգարքի բաժին եկած 67-ամյա տղամարդն էլ, որը Լեռնապատ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց որսորդական հրացան։ Նրա հայտնածով՝ հրազենը գտել է գոմի տանիքը վերանորոգելիս։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3564 դիտում
21:17 29-11-2019
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5418 դիտում
19:55 08-08-2019
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
892 դիտում
21:09 14-01-2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
2635 դիտում
21:04 14-01-2025
Փակ վկա՞, թե ոստիկանի գործակալ․ Հրանտ Վարդանյան
1012 դիտում
20:50 14-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակ