3567 դիտում
21:17 29-11-2019
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս տարածքային մի քանի ստորաբաժանումում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Նոյեմբերի 27-ին Երևանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին ու հայտնել, որ իրերը տեղափոխելիս նռնակ է գտել, ապա ժամանած ոստիկաններին է ներկայացրել պայթուցիչով նռնակը։ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում արձանագրվել է երկու դեպք։ Նոյեմբերի 26-ին մի երիտասարդ ոստիկանության Մուշի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարներով և՛ երկփողանի, և՛ մեկփողանի «ԻԺ» տեսակի հրացաններ՝ ընդհանուր 8 հատ, որոնք նախատեսված են 12մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Նոյեմբերի 27-ին Մուշի բաժին եկած 39-ամյա տղամարդն էլ կամավոր հանձնեց նռնակ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի պահունակներ և ինքնաձիգի 5․45մմ տրամաչափի 90 փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք գտել է խորդանոցը մաքրելիս։ Նոյեմբերի 27-ին ապօրինի զենքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում։ Ջուջևան գյուղի բնակիչ, 66-ամյա մի տղամարդ բաժին է բերել հանգուցյալ եղբորը պատկանած երկփողանի հրացանը՝ նախատեսված 16 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1936 դիտում
23:50 25-10-2019
Հոկտեմբերի 24-ին ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5424 դիտում
19:55 08-08-2019
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
802 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1306 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան
2701 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում