22096 դիտում
20:59 26-10-2019
Կապանի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են ապօրինի ծառահատում կատարողներին. նրանք են՝ վարչական շրջանի ղեկավարն ու իր երկու որդիները
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ոստիկանոթյան Կապանի բաժնի ծառայողները՝ ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի վարչական շրջանի ղեկավարը՝ իր որդիների հետ ապօրինի ծառահատում են կատարել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կապանի ոստիկանները Ճակատեն գյուղի բնակիչ, 56-ամյա Հուսիկ Ս.-ին ու նրա որդիներին՝ Հարութ և Հրանտ Ս.-երին հրավիրել են ոստիկանության Կապանի բաժին, որտեղ պարզվել է, որ համայնքային ոստիկանը, ով շրջայց կատարելիս է եղել Ճակատեն բնակավայրի «Չմանի աղբյուր» կոչվող տարածքում, հայտնաբերել է 4 խմ «տանձենի» և «բոխենի» տեսակի փայտանյութ, 1 հատ կացին և 3 հատ բենզասղոց:
Պարզվել է, որ ոստիկանների տեղեկությունները հավաստի են եղել, հայրն ու որդիները ոստիկանությունում հայտնել են, որ փայտանյութը հատել են իրենց կարիքների համար:
Նշված փայտանյութը Կապանի ոստիկանները ի պահ են հանձնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառնտեսության մասնաճյուղին, իսկ բենզասղոցներն ու կացինը առգրավվել են:
Ճակատեն բնակավայրի ղեկավարն ու նրա երկու տղաները բաց են թողնվել:
Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Վնասի չափը պարզվում է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: