211652_close_icon
views-count236335 դիտում article-date 12:28 30-11-2020

Արտաշատի ոստիկանները տաք հետքերով բռնել են Կանաչուտ գյուղի բնակչի տանից մոտ 50 միլիոն դրամի գողություն կատարողներին․ նրանցից մեկի ոտքերը փախուստի ժամանակ կոտրվել են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, նոյեմբերի 29-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել Կանաչուտ գյուղի բնակիչ 65-ամյա Զավեն Կարապետյանից, ով հայտնել է, որ ժամեր առաջ իր տանից գողություն է կատարվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Ամբակուն Գրիգորյանի, ավագ քննիչ Տարոն Միրզոյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ նույն օրը ժամը 13։30-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում 2 հոգի ներս են մտել նշված տուն և խոհանոցում եղած չհրկիզվող պահարանի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով հափշտակել են 37.000.000 դրամ, երկու հատ 500 եվրո թղթադրամ, մոտ 10.000 ԱՄՆ դոլար, մոտ 25.000 ՌԴ ռուբլի գումար և մոտ 15 կտոր տարբեր տեսակի ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 50.000.000 դրամի վնաս: Մինչ դեպքի վայրում աշխատում էր փորձաքրեագետը, Ոստիկանության Արարատի վարչության, Ոստիկանության Արտաշատի բաժնի և Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի պահպանության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով, տաք հետքերով նշված գողությունը կատարելու կասկածանքով Կանաչուտ գյուղից Արտաշատի Ոստիականություն են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 20-ամյա Հայկ Հովհաննիսյանին և 35-ամյա Պերճ Մկրտչյանին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Պ․ Մկրտչյանի մոտ հայտնաբերվել է գողոնը։ Հ․ Հովհաննիսյանն ու Պ․ Մկրտչյանը Ոստիկանության Արտաշատի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երբ ոստիկանները մոտավոր պարզել են գողություն անողների գտնվելու վայրը, Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Գաբրիել Գրիգորյանը իր գործընկերների հետ հետապնդել են կասկածյալներից Պ․ Մկրտչյանին, ով գողության վայրից բավականին հեռավորության վրա, երկու ոտքերը կոտրված, փորձել է քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայով դիմել փախուստի։ Երբ քաղաքացիները նրան հարցրել են, թե ինչ պայմաններում է ոտքերի կոտրվածք ստացել, նա հայտնել է, որ ավտովթարի է ենթարկվել, սակայն քրեական հետախուզության ծառայողները նրան բռնել են այդ պահին։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր