211652_close_icon
views-count63607 դիտում article-date 22:37 26-10-2019

Արտառոց դեպք Բավրայի սահմանակետում. անհայտ անձը ձիով խախտել է ՀՀ պետական սահմանը. ձին առանց ձիավորի ետ է վերադարձել

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության զորքերի Բավրա սահմանապահ ուղեկալում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սահմանապահ զորքերի ծառայողը իր վերադասին հայտնել է, որ նշված ուղեկալի պահպանվող տարածքից անհայտ անձը ձիով հատել է Հայաստանի պետական սահմանը և որոշ ժամանակ անց ձին՝ առանց ձիավորի, ետ է վերադարձել: Փաստի առթիվ համապատասխան կառույցները հետաքննություն են սկսել և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ սահմանախախտին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր