211652_close_icon
views-count2698 դիտում article-date 21:01 28-10-2019

ՄԻԵԴ-ն ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանավորման գործընթացում թույլատրված կոնվենցիոն իրավունքի խախտումներին։ Այդ մասին նշվում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի [url=https://www.facebook.com/groups/KocharyansLawyers/permalink/413940805952458/]ֆեյսբուքյան էջում[/url]։ «ՄԻԵԴ քարտուղարությունից Փաստաբանական թիմին հայտնել են, որ դիմումներն ստացվել են հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 18-ին, և դատարանը քննության կառնի դրանք առաջին իսկ հնարավորության դեպքում»,– նշվում է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր