211652_close_icon
views-count5346 դիտում article-date 23:00 31-10-2019

«Դրիֆթյորների» մեքենաները տեղափոխվեցին ՃՈ պահպանվող հատուկ տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 30-ին ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «»Մերսեդես» և «Պորշ» մակնիշի երկու մեքենա, որոնց վարորդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում, մեքենաներով, այսպես ասած՝ «դրիֆթել» են՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Հորդորում ենք, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր