211652_close_icon
views-count3614 դիտում article-date 19:46 18-04-2018

Քաղաքացիների մեքենաները ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու հարցով քննարկման ընթացակարգ է սկսվել

Ապրիլի 16-18-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել առ այն, որ առանց հիմքերի ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցներ են տեղափոխվել Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Պաշտպանին այդպիսի տեղեկություն է փոխանցել նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։ Ոստիկանությունից պահանջվել են պարզաբանումներ քաղաքացիների տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու և դրանք այնտեղ պահելու պատճառների վերաբերյալ: Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: [b]ՄԻՊ[/b]

Նմանատիպ նյութեր