3263 դիտում
09:59 01-11-2019
ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացնելու Լոռու մարզի մի շարք համայնքներում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է` մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ ՀՀ իշխանություններն անհանգստացած են ՀՀ համայնքների ղեկավարների ընդհանուր քաղաքական «դիմագծից», քանի որ ՀՀ համայնքապետների գերակշիռ մասը չի անցել «իշխանության թրի տակով» և անվերապահ հավատարմության երդում չի տվել։
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս թեման առավել սուր է դրված Լոռու մարզում, որտեղ «հնաբնակ» համայնքապետների նկատմամբ բացահայտ գրոհներ են սկսել և փորձում են ամեն կերպ «բիծ» գտնել և նրանց վրա մի որևէ գործ «կարել»։
Թերթի աղբյուրը փոխանցում է, որ նման վիճակ է տիրում մարզի մի շարք խոշորացված համայնքներում։
Մասնավորապես, ներկայումս «մութ ամպեր» են կուտակվել Ստեփանավանի, Թումանյանի, Ախթալայի, Շնողի և Օձունի (ի դեպ՝ Օձունի համայնքապետի նկատմամբ, ըստ տեղեկությունների, որոշակի գործընթացներ են իրականացվում) համայնքապետների նկատմամբ։
Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում ՊՎԾ-ն բավականին լուրջ ուսումնասիրություններ է իրականացնելու որոշ համայնքներում, այդ թվում՝ Ախթալայում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1312 դիտում
16:14 26-08-2021
140 մլն դրամ՝ Լոռու մարզի մի շարք համայնքներում առաջնային կարևորության ծրագրեր իրականացնելու համար
1128 դիտում
11:23 29-03-2021
Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով Նիկոլ Փաշինյանը ՊՎԾ պետին գործուղել է Սյունիք
Այս բաժնից
955 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1072 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»