211652_close_icon
views-count73778 դիտում article-date 14:43 01-11-2019

Կենդանաբանական այգու 80 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել

[url=https://armdaily.am/?p=68628&l=am]ArmDaily.am[/url]-ի տեղեկություններով Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքից ազատման դիմումից հետո այգու 80 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել, քանի որ համաձայն չեն որոշմանը և ուզում են նրա հետ հեռանալ։ Կենդանաբանական այգու տնօրինությունից փորձեցինք ճշտել տեղեկությունը, մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ այսօր 16․00-ին լինելու է աշխատողների հետ նիստ, որին ներկա է լինելու նաև Ռուբեն Խաչատրյանը։ Թե ինչ են քննարկելու նիստի ընթացքում, տնօրինությունից չմանրամասնեցին։ Նշենք, որ Կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Շահանե Բաղդասարյանը այս դեպքերից առաջ դուրս էր եկել աշխատանքից, այժմ մամուլի խոսնակի պարտականությունները կատարում է Ազնիվ Գրիգորյանը, ով նաև Կենդանաբանական այգու մարդկային ռեսուրսների կառավարիչն է։ Հիշեցնենք, այսօր Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հայտարարություն էր տարածել, որով հայտնել էր, որ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ խորհրդակցելուց հետո առաջարկել են Ռուբեն Խաչատրյանին [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/01/1139396/]աշխատանքից ազատվելու[/url] դիմում գրել։ Ավելի ուշ Ռուբեն Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում գրեց։

Նմանատիպ նյութեր