3068 դիտում
16:16 01-11-2019
Ֆելիքս Ցոլակյանն այցելել է այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանին, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 1-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում ծանր այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանը:
Հրշեջ-փրկարարը ծանր այրվածքներ է ստացել հոկտեմբերի 25-ին Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ժամանակ:
Նախարար Ցոլակյանը հրշեջ-փրկարարի հետ զրույցում նշեց, որ նրա և մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի գործողությունները խիզախության և հերոսության օրինակ են, և պետությունը՝ ի նշան երախտագիտության, մտադիր է պետական պարգևներ շնորհել նրանց:
Ֆելիքս Ցոլակյանն անձնական հսկողության տակ է պահում Էդգար Գրիգորյանի բուժման հետ կապված բոլոր հարցերը:
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը նշեց, որ հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայն առկա է որոշակի դրական դինամիկա:
Ֆելիքս Ցոլակյանը հրշեջ-փրկարարին մաղթեց առողջություն և շուտափույթ ապաքինում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3777 դիտում
18:50 01-11-2019
Ֆելիքս Ցոլակյանն այցելել է այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
4104 դիտում
21:22 02-03-2019
Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Երևանի երեք հրշեջ-փրկարարական ջոկատներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
12170 դիտում
21:42 27-11-2019
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Երևան քաղաքում գտնվող հրշեջ-փրկարարական ջոկատներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
931 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»