Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 1-ին պայքարի դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցումային առաջին օրը Հայաստանի վերջին՝ 5-րդ ներկայացուցիչը 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանն էր, որը մրցեց Ռումինիան ներկայացնող Լենարդ Իստվան Բերեիի հետ և հաղթեց:
Գոտեմարտն անցավ լարված ու ծանր պայքարում: Օվասապյանը հաղթեց 3-0 հաշվով ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ, հայտնում է [url=https://armsport.am/2019/11/01/ovasapyan/]Armsport.am[/url]-ը:
Այսօր պայքարի դուրս եկած ըմբիշներից 3-ը պարտվեցին: 1/8-ում փայլուն հաղթանակ տարավ ու քառորդ եզրափակիչ դուրս եկավ Սլավիկ Գալստյանը: