211652_close_icon
views-count2822 դիտում article-date 10:11 02-11-2019

Բակո Սահակյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին՝ գահակալության 20-րդ տարեդարձի առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նաժագահի աշխատակազմը: Ուղերձում ասված է. «Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր գահակալության 20-րդ տարեդարձի առթիվ: Դուք իրականացնում եք ազգանպաստ ու հայրենանվեր առաքելություն՝ ուղղված հարազատ ժողովրդին անձնվիրաբար ծառայելու, մայր Եկեղեցին ավելի բարգավաճ ու զորավոր դարձնելու, քրիստոնեական հավատքն ամրապնդելու վեհ նպատակների իրականացմանը։ Այս բոլոր տարիների ընթացքում միշտ զգացվել է Ձեր հոգատար ու առանձնահատուկ վերաբերմունքը Արցախի նկատմամբ, Ձեր աջակցությունն ու զորակցությունը նրա խնդիրների լուծման գործին, ինչի համար շնորհակալ ու երախտապարտ ենք Ձեզ: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, Վեհափառ Տեր, այս հիշարժան հոբելյանի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու արեւշատություն։ Թող Աստված պահապան լինի Ձեզ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` ի բարօրություն ու բարգավաճում մեր Հայրենիքի»:

Նմանատիպ նյութեր