1798 դիտում
21:48 21-08-2021
Վազգեն Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հոբելյանական տարեդարձի առթիվ
ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հոբելյանական տարեդարձի առթիվ․
«Վեհափառ Տեր,
Շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի առթիվ։
Ձեր կյանքի շուրջ 56 տարին Դուք նվիրել եք Հայ Առաքելական Եկեղեցուն և մեր հոգևոր կյանքին։ Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ, որոնք հաղթահարելու համար մեզ պետք են հոգևոր ու գաղափարական միասնություն, համախմբում ազգային ինքնության ու արժեքների շուրջ։
Այդ առումով Եկեղեցին կարևոր առաքելություն ունի, և ես վստահ եմ, որ անձամբ Դուք ջանք չեք խնայի, որպեսզի մեր ժողովուրդը հաղթահարի այս ճգնաժամը, վերագտնի իր խաղաղությունն ու ներքին համերաշխությունը, վերակերտի իր հաղթանակները։
Կրկին շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով քաջառողջություն, երկար տարիների կյանք՝ շարունակելու Ձեր ազգանվեր գործունեությունը»:

Նմանատիպ նյութեր
2028 դիտում
13:41 21-08-2022
Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան տարեդարձի առթիվ
2376 դիտում
16:08 13-04-2016
Բակո Սահակյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ
Այս բաժնից
916 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ