Սիսիան-Գորիս ավտոճանապարհի մոտակայքում այրվել է 15 հա խոտածածկույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 1-ին, ժամը 13:47-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է որ հրդեհը բռնկվել է Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 17-րդ կմ-ի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:57-ին, մարվել՝ 17:10-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ: