5005 դիտում
10:44 03-11-2019
Այս ապականությունը շարունակվելու է, քանի դեռ հասարակության մեծ մասը լուռ է. վաղն էլ կբեմադրեն Կամասուտրա. Նաիրա Զոհրաբյանը՝ մետրոյի կայարանում բեմադրված «Հուզանք ու զանգ» ներկայացման մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանում տեղի ունեցած «Հուզանք ու զանգ» ներկայացմանը, որն ուղեկցվել էր բախումներով։ Գրառման մեջ ասվում է.
«Ու էս մառազմը և ապականությունը շարունակվելու է, քանի դեռ հասարակության մեծ մասը լուռ է
Երեկ հետևում էի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող, այսպես կոչված, ֆուտուրիստական պեոզիայի էքսպերիմենտալ ընթերցմանը, ինչը, պարզվեց, ըստ այդ «ներկայացման» գլխավոր դերակատարներից մեկի, Երևանի ավագանու « Իմ Քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցի` «ֆուտուրիստական պոեզիայի ապագայի ձայնն է անցյալում, որ գալիս է հռչակելու արվեստագետի ներկայությունը»: Հասկացաք չէ՞: Բնականաբար` ոչ: Ես ևս, լինելով մասնագիտությամբ թատերագետ, ով հաստատ տարբերում է արվեստը ապականությունից, մառազմից, զառանցանքից և հիվանդ մարդկանց ախտաբանական սուբլիմացիաներից, ոչինչ չհասկացա:
Հանրապետության մետրոյի տարածքում երեկ, քաղաքապետարանի թույլտվությամբ բեմադրված «ֆուտուրիստական մառազմի» մասին տեղեկացա իմ ընկերներից Վահագն Խաչերյանի գրառումից ու մինչ Ամուլսարից վերադարձա Երևան` «բարձր արվեստի» բեմականացումը ավարտվել էր:
Որ հասարակության մեջ կարող են լինել անառողջ ընկալումներ ունեցող մարդիկ, հասկանալի է: Ինձ իրենք չեն հետաքրքրում, քանի դեռ չեն հրապարակայնացնում իրենց հիվանդ և պաթոլոգիկ բնազդները: Վաղը, ես չեմ զարմանա, որ կառավարության շենքի դիմաց Կամասուտրա բեմադրեն ու «մտավորականների» մի հատված, ցավոք, բարեկրթությունս թույլ չի տալիս նրանց դեպքում «մտավորական» բառի մեջ օգտագործել կոշտ «ռ»-ն, ասի, որ դա բարձր արվեստ է և մեզ, տգետներիս, խորհուրդ տալ այցելել Թաջ Մահալ:
Սա այլևս աղետ է, ու այս աղետը կանխել է պետք օր առաջ: Ցավոք, հանրության մեծ մասը լուռ է, ու այդ լռությունը ամենամեծ քարտ-բլանշն է հիվանդների, ապազգային աղբի և հատուկ մշակված ծրագրով ապականություն քարոզողների համար:
Ու թող չհամարձակվի որևէ «ազատ ճախրող» արվեստագետ ասի, թե երեկ Հանրապետության մետրոյի մատույցներում տեղի ունեցածը արվեստ էր և գոյության իրավունք ունի: Արդեն ասացի` նույն տրամաբանությամբ վաղը հրապարակներում և ձեր երեխաների կրթարանների դիմաց նման «ազատ ճախրող արվեստագետները» կբեմադրեն Կամասուտրա ու ձեր երեխաները ստիպված կլինեն հաղորդակիցն ու ականատեսը լինել այդ «բարձր արվեստին»:
Նմանատիպ նյութեր
5578 դիտում
09:13 05-11-2019
«ՀուԶանք ու Զանգ»-ի «զնգզնգոցը»․ աղմկահարույց ներկայացման հետքերով․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
790 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
733 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
850 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին