2266 դիտում
10:27 05-11-2019
Առողջապահության նախարարությունում բունտ է հասունանում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, առողջապահության նախարարությունում արշալույսները խաղաղ չեն:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարությունում քիչ չեն նրանք, որոնք առաջնորդվում են անձնական «մոտիվներով»:
Մասնավորաբար, վարչություններից մեկի պետը նշանակվել ու գործում է նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանի «տանիքի» ներքո:
Նախարարությունից մեզ պատմեցին, որ վարչության այդ պետը, օգտագործելով աշխատակազմի ղեկավարի հետ իր հարաբերությունները, դարձել է նախարարության «հարց լուծողը»:
Եվ, ըստ էության, նրանից է կախված աշխատակիցների և տարբեր աշխատանքային հարցերի վերաբերյալ Սմբատյանի վերաբերմունքը:
Այդ փաստը հատկապես դուր չի գալիս փոխնախարարներին, որոնք փաստացի կորցրել են ազդեցությունը նախարարության վարչությունների նկատմամբ:
«Այդ կինը նախարարությունում ուղղակի նյարդայնացնում է շատերին»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարությունում բունտ է հասունանում. մյուս վարչությունների պետերն ու աշխատակիցներն առաջիկայում բարձրացնելու են Արտյոմ Սմբատյանի ազատման հարցը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7153 դիտում
09:49 02-10-2021
Պետական և մասնավոր հիմնարկներում բունտ է հասունանում Առողջապահության նախարարի որոշման դեմ․ «Հրապարակ»
34476 դիտում
09:41 21-10-2020
Ադրբեջանում բունտ է հասունանում՝ կապված բազմահազար սպանվածների դիակների հետ. «Փաստ»
Այս բաժնից
994 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1270 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2554 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ