1154 դիտում
16:12 05-11-2019
Կազմակերպվել է աշխատանքային քննարկում՝ սննդամթերքի ոլորտում սահմանային վերահսկողության վերաբերյալ
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ սննդամթերքի ներմուծման ժամանակ սահմանային վերահսկողության շրջանակներում հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի (ՍԱՏՄ) տեղակալ Նարեկ Հայրապետյանը, ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, ինչպես նաև գրասենյակի և շահագրգիռ կառույցների այլ պաշտոնատար անձինք, մսամթերք արտադրող մի շարք ընկերությունների և Հայաստանում գործող ոլորտային լաբորատորիաների ներկայացուցիչներ:
Հանդիպման սկզբում Արթուր Ասոյանը նշել է, որ կառավարության որդեգրած քաղաքականությունը բոլոր շահառուների շահերի պաշտպանությյունն է՝ բացառելով վտանգավոր սննդի ներմուծումն ու օգտագործումը, ինչը պետք է արվի տնտեսվարողի գործունեությանը չխոչընդոտելու եղանակով:
«Հանդիպման հիմնական նպատակն է հասկանալ, թե արդյո՞ք հնարավոր է սալմոնելա խմբի մանրէներ պարունակող մթերքը ենթարկել ջերմային մշակման և ունենալ անվտանգ սնունդ: Մենք պետք է աշխատենք բացառապես օրենքի սահմաններում՝ չվնասելով որևէ շահառուի»,-նշել է Ասոյանը՝ հավելելով, որ համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների արգելվում է նմանատիպ սննդամթերք ներմուծել ԵԱՏՄ տարածք՝ անկախ հետագա վերամշակման պայմաններից:
Քննարկման արդյունքում ներկաները եկել են համաձայնության, որ վարակված սննդամթերքի հանրապետություն ներթափանցումը ռիսկային է և ոչ լիարժեք կառավարելի՝ անկախ նրանից, թե հետագա ինչ վերամշակում է անցնելու:
Արդյունքում սննդամթերք ներմուծող ընկերություններին առաջարկվեց վերանայել մատակարարների հետ կնքված պայմանագրերը՝ հստակեցնելով կողմերի պարտականությունների շրջանակը, ինչպես նաև վնասակար սննդամթերքի հետ վերադարձման կարգը: Հետագա խնդիրներից խուսափելու համար ընկերությունները համապատասխան աջակցություն կարող են ստանալ Էկոնոմիկայի նախարարությունից և ՍԱՏՄ-ից: Վերջին 6 ամսիների ընթացքում սննդամթերք ներմուծած բոլոր ընկերությունները կտեղեկացվեն կայացված որոշումների վերաբերյալ:
[b]ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մ
արմինների աշխատանքների
համակարգման գրասենյակ[/b]
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
23:21 13-11-2023
ԱԺ-ում բարեգործության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ աշխատանքային քննարկում է կազմակերպվել
688 դիտում
22:07 08-04-2024
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկում է կազմակերպվել Հայաստանի սահմանային անվտանգության մասին
Այս բաժնից
892 դիտում
19:05 05-11-2024
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները․ ԱԳՆ
670 դիտում
18:52 05-11-2024
Քննարկվել են «Հայհիդրոմետ»-ի դիտարկման համակարգի արդիականացման, կանխատեսումների բարելավման հարցեր
538 դիտում
18:29 05-11-2024
Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀԿ-ների ներկայացուցիչների հետ