211652_close_icon
views-count5046 դիտում article-date 21:25 06-11-2019

Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանի հիշատակի օրն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ. tsayg.am

[url=https://http://tsayg.am/mainpage/32458-gn-ses-n-n-bp-.html?fbclid=IwAR37XtTdmWGMH7RxVqSsozE0qnbBiYmnn1bPAAlX-hpcj4l8PdPIb7dDmPU] tsayg.am[/url]-ը գրում է. «Հրաչյա Ներսիսյանը բնության այն շնորհներից է, որ մարմնավորում է վեհ մարդկայնությունը, դերասանական տաղանդն ու խորաթափանց իմաստնությունը»,- ասել է Մարտիրոս Սարյանը: Այսօր Կինոյի եւ թատրոնի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանի հիշատակի օրն է: Նա ծնվել է 1859 թվականի նոյեմբերի 24-ին` Նիկոմեդիայում այժմյան Իզմիր քաղաքում, սովորել է Կ. Պոլսի ֆրանսիական Սեն-Բարբ քոլեջում, ապա ամերիկյան Ռոբերտ քոլեջում եւ Եսայան վարժարանում: Մասնակցել է Կ. Պոլսի հայկական թատերախմբերի ներկայացումներին: Առաջին դերը Կասսիոն էր Շեքսպիրի «Օթելլո» դրամայից, որն անմիջապես նկատելի դարձավ եւ երիտասարդ դերասանին վիճակվեց առաջնակարգ դերերի այնպիսի քանակ, այնպիսի շքեղ խաղացանկ, որ երազել կարող էր ամեն մի վաստակաշատ դերասան: Ստեղծագործական առաջին իսկ տարիներին Հրաչյա Ներսիսյանը միմյանց չզիջող հաջողությամբ խաղացել է եւ՛ ողբերգական ու դրամատիկական, եւ՛ կատակերգական ու ֆարսային դերեր, անձնավորել է եւ՛ չար եւ՛ բարի, եւ՛ հերոսական, եւ՛ սովորական կերպարներ: Հրաչյա Ներսիսյանը հայկական կինոյի առաջին դերասաններից է, որը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում մարմնավորելով Ռուստամին, Պեպոյին, Հակոբյանին` «Զանգեզուր» ֆիլմում, Դավիթ Բեկին, Էլիզբարովին` «Պատվի համար»-ում եւ Վարունցին` «Առաջին սիրո երգը» ֆիլմում: Եզակի ունակությունների շնորհիվ նա ինքնուրույն սովորել է լեզուներ, բնագրով կարդացել ֆրանսիացի, անգլիացի եւ թուրք գրողների երկերը, վարժ խոսել է արաբերեն ու իտալերեն: Մեծ դերասանի մտքերն այսօր էլ արդիական են եւ արժանի վերլուծության։ Օրինակ՝« Առաջ կյանքը լավն էր, նման շախմատի` թագավորը թագավորի դեմ կկռվեր, թագուհին թագուհու, զինվորը զինվորի: Հիմա շատ է վատացել, նմանվել շաշկու` առաջ ես գնում, ուտում են, հետ ես գնում, ուտում են, դու էլ չես ուտում` ֆուկ են անում»: Հրաչյա Ներսիսյանի գործունեության վերջին շրջանի մեծ հաղթանակները եղան Անհայտը ,Պրոտասովը , Պաղտասար աղբարը եւ, իհարկե, Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի հիման վրա գրված Մեք Գրեգորի կերպարը, որով նա ասաց իր վերջին խոսքը եւ հրաժեշտ տվեց կյանքին ու բեմին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր