50625 դիտում
11:44 07-11-2019
Էրեբունու ոստիկանները բացահայտել ու բերման են ենթարկել «Էրեբունի» ավտոշուկայի մոտ գումարային հարցի շուրջ զենքի գործադրմամբ վիճաբանության մասնակիցներին. բոլորը անվտանգության աշխատակիցներ են
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտաի և նույն գնդի 1-ին վաշտի ծառայողները օպերատիվ –հետախուզական միջոցառումների արդյունքում երեկ՝ նոյեմբերի 6-ին, ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք բերման են ենթարկվել Խաչիկ Դաշտենցի փողոցից և նրանք են՝ Երևանի բնակիչներ, 27-ամյա Վարդկես Ջուլհակյանը, 28-ամյա Վրեժ Ծատուրյանը և 26-ամյա Սարգիս Հարությունյանը:
Ոստիկանությունում անձնական խուզարկությամբ Ս. Հարությունյանի մոտ հայտնաբերվել է «Վալտեր ՊՊ» տիպի գազային ատրճանակ :
Ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Խաչիկ Դաշտենցի փողոցի 20 հասցեի մոտ գումարային հարցի շուրջ Վ. Ջուլհակյանը վիճաբանել է Երևանի բնակիչ, 28-ամյա Լևոն Բազինյանի հետ, որի ժամանակ էլ, ըստ ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների՝ զենք է օգտագործվել:
Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք այդ պահին կրակոցներ հնչել են, թե ոչ, իսկ բերման ենթարկելիս Ս. Հարությունյանը իր մոտ ունեցել է զենքի օրինական թույլտվության համապատասխան թղթեր:
Բերման ենթարկված բոլոր անձինք բաց են թողնվել, իսկ քրեական հետախուզության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Վ. Ջուլհակյանը աշխատում է «ՀԿԵ» ՓԲԸ-ում հերթափոխի պետ, Վ. Ծատուրյանը՝ նույն ՓԲԸ-ում՝ անվտանգության աշխատակից, իսկ Ս. Հարությունյանը՝ նույն ՓԲԸ-ում՝ որպես վարորդ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: