2228 դիտում
13:39 07-11-2019
8 դպրոցների վերանորոգման համար հատկացվեց 86,6 մլն դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 86,689 մլն դրամ հատկացնել մի շարք դպրոցների ընթացիկ շինարարական և նախագծա-նախահաշվային աշխատանքներ իրականացնելու համար:
Հարցը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս խնդիրը մշապես եղել է. «Տարիներ շարունակ տարբեր խնդիրներ ունեցող ուսումնական հաստատությունները դիմել են նախարարությանը, անընդհատ մերժվել են խնդրանքներ՝ բյուջեում միջոցներ չունենալու հիմնավորմամբ: Հիմա խնայողնորությունների հաշվին վերաբաշխումներ ենք անում, որ այս խնդիրները լուծենք: Դրանք փոքր խնդիրներ են, բայց կենսական նշանակություն ունեն դպրոցների համար: Մի տեղ տանիքի խնդիր է, մի տեղ ջեռուցման խնդիր է եւ այլն: Հիմա սկսել ենք դրանք լուծել»:
Այս նախագծով առաջարկվում է Վարդենիսի Համբարձումյանի անվան ավագ դպրոցին հատկացնել 7,6 մլն դրամ նախագծային, գեոդեզիական աշխատանքների համար, Արագածոտնի մարզի Վարդենիսի միջնակարգ դպրոցի կառուցապատման համար հատկացնել 70,5 մլն դրամ, որտեղ նախատեսվում է ուսումնաման մասնաշենքի կառուցում:
Արարատի մարզի Մասիսի N 5 ավագ դպրոցին կառուցապատման համար կտրվի 12,33 մլն դրամ՝ թվով 2՝ յուրաքանչյուրը 220 կիլովատտ-ժամ հզորությամբ ավտոմատացված ջրային գազայրիչով կաթսայի, ջեռուցման, պահեստավորող, շրջանառու պոմպերի և օժանդակ այլ սարքավորումների տեղադրման համար:
Երևանի Գ. Զոհրապի անվան N 97 ավագ դպրոցիին կհատկացվի 27,8 մլն դրամ՝ տանիքի, մարզադահլիճի վերանորոգման համար:
Երևանի N 195 ավագ դպրոցին կհատկացվի 33,9 մլն դրամ՝ տանիքի վերանոորոգման համար:
Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց-ին կհատկացվի 22 մլն դրամ՝ մարզադահլիճի կառուցման համար:
Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոց-ին կհատկացվի 2,8 մլն դրամ՝ երկրորդ հարկի կառուցապատման համար, իսկ Սարդարապատի միջնակարգ դպրոցին կհատկացվի 6,8 մլն դրամ՝ մարզադահլիճի տանիքի վերանորոգման համար:
Նմանատիպ նյութեր
2704 դիտում
17:54 15-11-2018
Վերին Գետաշենի դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար հատկացվեց 10 մլն դրամ
1605 դիտում
14:48 17-10-2019
Կրթական և մշակութային հաստատությունների կապիտալ վերանորոգման համար հատկացվեց 444 մլն դրամ
2770 դիտում
14:14 21-05-2020
Պահուստային ֆոնդից 124,9 մլն դրամ հատկացվեց մշակութային օբյեկտների վերանորոգման համար
Այս բաժնից
1306 դիտում
22:39 13-01-2025
Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան
1183 դիտում
22:10 13-01-2025
Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան
1969 դիտում
21:33 13-01-2025
Կորցրինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ «Հայաստան» խմբակցություն