211652_close_icon
views-count41385 դիտում article-date 19:55 07-11-2019

Աժ-ում գողականների անուններն են թվարկում. «Oրենքով գողերի, քրեական հեղինակությունների դարաշրջանը ավարտվել է». Ռուստամ Բադասյան. aravot.am

[url=https://www.aravot.am/2019/11/07/1076653/?fbclid=IwAR3Rb1EjHJxEadbSWxyTmd3M93CL7pX4wkceXGtDfBHA3wzvEmXUEGwKq3A]aravot.am[/url]-ը գրում է. «Նորատուսցի Ալիկ, Չարբախցի Գեղամ, Ղռերի Ավո, Ալավերդցի Վահագ, Ալավերդցի Զորիկ, ոմն Պզո…» ահա այսպես այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի համար թվարկեց քրեական հեղինակությունների՝ օրենքով գողերի ու գողականների անունները: Պետրոսյանն ասաց, որ բոլորին էլ ճանաչում է, գիտի: Իսկ հանձնաժողովում քննարկվում է կառավարության նախագիծը, որով առաջարկվում է քրեական ենթամշակույթ կրող անձանց, խմբավորումներին քրեական պատժի ենթարկել: Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ այս նախագիծն օգնելու է պայքարել Հայաստանում վաղուց քաղցկեղ դարձած գողականի դեմ, գողական ենթամշակույթի դեմ. «Կար ժամանակ, երբ երեխային հարցնում էիր, ասում էիր՝ ի՞նչ ես ուզում դառնալ, ասում էր՝ գող»: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան էլ հավելեց. «Հեղափոխության օրերին, երբ ցույցեր էին կազմակերպվում, որ ասում ենք՝ անորոշ է, անորոշ է, պարզ չի՞ թե ովքեր էին լոմերով, քարերով լարվել խաղաղ ցուցարարի հետեւից, պարզ չի՞ Բժշկականի խաչմերուկում ովքեր էին մեքենայից իջնում ու հարձակվում խաղաղ ցուցարարի, ուսանողների վրա, ովքեր իրենց իրավունքներն էին իրացնում: Պարզ չի՞ օրենքով գողին դիմել ինչ է նշանակում, ո՞ւմ համար պարզ չի: Քանի՞ անգամ ենք պրակտիկայում նմանատիպ դեպքերի հետ առնչվել: Պարզ չի՞ ինչի համար են դիմում, ինչ գործիքակազմ ենք այդ խմբերը կիրառում պարզ չի՞ էն մարդկանց հոգեբանական ու հոգեկան վիճակը, երբ ստիպված երկիր են թողնում գնում, որովհետեւ հետապնդվում են նման տարրերի կողմից: Պ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/11/07/1076653/?fbclid=IwAR3Rb1EjHJxEadbSWxyTmd3M93CL7pX4wkceXGtDfBHA3wzvEmXUEGwKq3A]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր