211652_close_icon
views-count2301 դիտում article-date 13:02 20-10-2019

«Բոլոր համակարգերում հենց թայֆայական, խնամիական կապերն են մեզ կործանում». Մկրտիչ Մինասյանը՝ Սարհատ Պետրոսյանի հրաժարականի մասին. aravot.am

[url=https://www.aravot.am/2019/10/20/1073171/?fbclid=IwAR2PE-rOTQC4nthIitOD0gjy8EiGJS37YMDThPs9RQCGVmaCo1rafbpxaio]Aravot.am[/url]-ը Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց՝ որպես ոլորտի երկարամյա մասնագետ, ի՞նչ է կարծում, ի՞նչ նկատի ուներ վարչապետին հրաժարական ներկայացրած Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը իր հրաժարականի տեքստում «կոռումպացվածության հասնող թայֆայականություն» ասելով: «Չեմ կարող ասել՝ ինչ նկատի ուներ Սարհատ Պետրոսյանը, նրանց համակարգը բոլորովին ուրիշ է, բայց կարող եմ ասել, որ բոլոր համակարգերում հենց դա է մեզ կործանում: Թայֆայական, խնամիական, ինչ-որ նախկինում ասում էին, դա եկել է, ուռճացել է, եւ ինչ-որ որոշակի դեր է կատարում պետության առաջընթացի, ղեկավարման մեջ: Եթե ինչ-որ մեկի ծանոթը չես, քեզ լավ չեն իմանում, դու ինչքան էլ լավագույն մտքեր արտահայտես՝ կարող է չընդունվի, ինչ-որ խմբի շահեր դրանով դու չեզոքացնում ես: Բայց այդպես չի կարող լինել, պետությունն ուրիշ բան է, պետությունը երբեմն համեմատում են ընտանիքի հետ, բայց պետությունը ընտանիք չէ, երբեմն ավելի խիստ բան է»,-ասաց պարոն Մինասյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես հիմնական պատճառաբանություն նշելով, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում: Ճարտարապետների միության նախագահին նաեւ հարցրինք՝ ինչպիսի՞ խնդիրներ կարող էին լինել համակարգում, որ Սարհատ Պետրոսյանը փորձել է դեմ գնալ, պարոն Մինասյանը պատասխանեց. «Ես նորից եմ ասում, որ ծանոթ չեմ այդ համակարգին, խոհանոցին: Նրանց ներքին օղակներն ինչպես են իրար հետ կապված եւ այլն, բայց գիտեմ՝ այնտեղ բարդություններ կան: Սարհատը շիտակ մարդ է, կարող եւ աշխատող մարդ է, չի փախչում, գործից, դժվարություններից: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/10/20/1073171/?fbclid=IwAR2PE-rOTQC4nthIitOD0gjy8EiGJS37YMDThPs9RQCGVmaCo1rafbpxaio]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր