211652_close_icon
views-count1536 դիտում article-date 17:51 06-11-2019

«Սա մեզ համար ահազանգ է, որի հետքերով պետք է գնալ ու պետք է հասկանալ՝ ով է ճիշտ, ով սխալ». Բաբկեն Թունյանը՝ Սարհատ Պետրոսյանի հայտարարության մասին. aravot.am

[url=https://www.aravot.am/2019/11/06/1076364/?fbclid=IwAR0pkGz4Yv5g2eQFs81_DsqTlJWFPwXJsWAP7rGVgkazoIaE1LsUO5Dc7kc]aravot.am[/url]-ը գրում է. «Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը կոռումպացվածության հասնող թայֆայականության մեջ է: Նրա խոսքով՝ «Այսօր Ավինյանի խորհրդական հանդիսացող նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, որը Հայաստանում երբևիցե գործունեություն չի ունեցել, այսօր հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը (խոսքը Ավետիք Էլոյանի մասին է), համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր և իրեն պատկանող ընկերությունը անմիջապես ներգրավված է այս բոլոր գործընթացներում: Դրա մասին տեղյակ են բոլորը, տեղյակ է Ավինյանը, ես ինքս այդ մասին ասել եմ: Դրա մասին տեղյակ է ողջ ճարտարապետական հանրույթը, որը բերանը բաց նայում է, ասում է՝ չհասկացանք, եթե նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ որևէ պաշտոնյա, որը կարող է․․․ այդպես բաց չէր հայտարարում…»: Այսօր այս առնչությամբ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հաճելի չէ, երբ կառավարող թիմի ներսում նախկին անդամը նման մեղադրանքներ է հնչեցնում ներկա անդամների հասցեին. «Ամեն դեպքում, սա մեզ համար ահազանգ է, որի հետքերով պետք է գնալ ու պետք է հասկանալ՝ ով է ճիշտ, ով սխալ: Եթե նման դրսեւորումներ կան, բնականաբար, այդ դրսեւորումները պետ է կանխվեն ու համարժեք պատասխան ստանան»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/11/06/1076364/?fbclid=IwAR0pkGz4Yv5g2eQFs81_DsqTlJWFPwXJsWAP7rGVgkazoIaE1LsUO5Dc7kc]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր