3817 դիտում
22:47 13-11-2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը խորը վրդովմունք է հայտնել Արմավիրի հայկական եկեղեցում տեղի ունեցածի առթիվ
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը արձագանքել է Կրասնոդարի Արմավիր քաղաքի Հայ առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը ներկելու միջադեպին:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, դեսպանությունը խորը վրդովմունք է հայտնել Արմավիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
«Կրասնոդարի երկրամասի Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները մեր կողմից դիտարկվում են որպես Հայ առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի գործողություն և ինքնիրավչության դրսևորում, որը հակասում է սահմանված իրավական կարգին:
Այս գործողությունները չեն համընկնում հայ-ռուսական հարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության:
Ընդգծենք, որ Արմավիրում տեղի ունեցածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր շատ հայրենակիցների շրջանում:
Դեսպանությունը Ռուսաստանի համապատասխան մարմիններին սահմանված կարգով կտեղեկացնի Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում կատարված վանդալիզմի մասին:
Միևնույն ժամանակ, Արմավիր քաղաքային իշխանություններին կոչ ենք անում համապատասխան գնահատական տալ տեղի ունեցածին:
Միջադեպը կլինի դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում: Դեսպանության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են համայնքի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը, որը նվիրված է հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին:
Նմանատիպ նյութեր
2557 դիտում
21:35 16-07-2022
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը վրդովմունք է հայտնել ամերիկացի ադմիրալ-տրանսգենդերի լուսանկարի առթիվ
Այս բաժնից
613 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
931 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
766 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին