211652_close_icon
views-count1829 դիտում article-date 16:03 15-11-2019

Փրկարար ծառայությունն անցնում է «սովորիր-սովորեցրու» սկզբունքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին առկա խնդիրների և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: Ծառայության տնօրենը շնորհակալություն հայտնեց Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանին` նոյեմբերի 12-ին մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հատուկ տակտիկական ուսումնավարժությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը հայտարարեց, որ ամբողջ ծառայությունն անցնում է «Սովորիր-սովորեցրու» սկզբունքին, ինչը ենթադրում է, որ ՓԾ բոլոր ստորաբաժանումների ղեկավարները պետք է տիրապետեն ծառայությանը վերաբերող համապատասխան գիտելիքներին և հմտություններին, ու այնուհետ այդ ամենը պահանջեն նաև իրենց ենթականերից: Տնօրենը կարևորեց փրկարար ծառայությունում գիտելիքների և հմտությունների զարգացումը և համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց զբաղվել այդ ուղղությամբ: Հանձնարարվեց հրդեհաշիջման աշխատանքների կատարման ընթացքում ապահովել փրկարարների անվտանգությունը, պահպանել անվտանգության բոլոր կանոնները և աշխատել միայն արդարացված ռիսկի պայմաններում: Տնօրենը հանձնարարեց, որպեսզի ավտոսանդուղքների վարորդ-փրկարարներն անցնեն համապատասխան ուսուցում և վերապատրաստում: Քննարկվեց ՓԾ հաստիքների ճիշտ և նպատակային օգտագործումը, տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Երևանի փրկարարական վարչության պետին հանձնարարվեց ներկայացնել, թե Երևան քաղաքի հատուկ և կարևոր օբյեկտներից որոնք ունեն օպերատիվ հրդեհաշիջման պլան, իսկ որոնք` ոչ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին առաջացած բոլոր հարցերը և տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր