1883 դիտում
09:13 16-11-2019
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն ավարտում է այցը ԱՄՆ-ի մայրաքաղաք․ «Ամերիկայի ձայն»
Վաշինգտոն կատարած այցի վերջին օրը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպեց Հայաստանում նախկին տարիներին Միացյալ Նահանգները ներկայացնող դեսպաններ Ջոն Հեֆերնի, Ջոն Էվանսի և Մայքլ Լեմոնի հետ: Հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների պաշտոնաթող դիվանագետներին հատկապես հետաքրքրում էին Հայաստանի նոր իշխանությունների կողմից անցկացվող համակարգային բարեփոխումները:
«Շատ կարևոր էր տեսնել, որ դեսպանները ոչ միայն ուրախ էին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով և զարգացումներով, այլև հստակ արձանագրեցին, որ նաև Ամերիկայում Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվել է. Հայաստանն այժմ այլ ընկալումներ ունի և այլ ճանաչողության մակարդակ»,- [url=https://www.amerikayidzayn.com/a/5168510.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին հանդիպումից հետո պատմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
Նախկին դեսպաններին, ովքեր Երևանում իրենց պաշտոնավարման տարիներին ուշադիր հետևել են Հայաստանում ընթացող զարգացումներին, հատկապես հետաքրքրում էին նոր պայմաններում խորհրդարանի դերն ու նախատեսվող բարեփոխումները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այդ կապակցությամբ նշեց, որ խորհրդարանում աշխատանք է ընթանում նախկին իշխանություններից ժառանգած գերհզոր գործադիրին հավասարակշռելու խորհրդարանական միջոցների մշակումը: Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցն իր կողմից նշեց, որ նոր Ընտրական օրենսգրքի մշակումն ավարտված կլինի 2020 թվականին:
Ուրբաթ օրվա երկրորդ կեսին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի նաև Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունում: Տաթևիկ Հայրապետյանի խոսքով, ԱՄՆ-ի մայրաքաղաքում անցած հանդիպումները կարևոր հիմք են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար.
«Մենք մի քանի հիմնական ուղղություններ նշել ենք այս պահի դրությամբ. Ինստիտուտների հաստատում, ժողովրդավարություն, հակակոռուպցիոն մարմինների ստեղծում և մի շարք այլ ռեֆորմներ: Մենք պատրաստակամություն ենք հայտնել և պայմանավորվել աշխատել միասին և հենց այդ աշխատանքի արդյունքում այդ բովանդակային էլեմենտը կդառնա ավելի շոշափելի և առարկայական»:
«Թավշյա հեղափոխությունից» հետո ընտրված նոր խորհրդարանում սա հայ-ամերիկյան խորհրդարանական խմբի անդամների առաջին այցն էր Միացյալ Նահանգների մայրաքաղաք: Պատվիրակության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ այցի ընթացքում հայ օրենսդիրները փորձելու են ռազմավարական մակարդակի բարձրացված հայ-ամերիկյան գործընկերությունը պարզ բովանդակությամբ լցնել:
Նմանատիպ նյութեր
1464 դիտում
13:37 05-07-2015
Հովիկ Աբրահամյանն ավարտում է աշխատանքային այցը Ֆրանսիա
9420 դիտում
10:34 02-12-2017
Թրամփը մտադիր է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք. «Ամերիկայի ձայն»
4910 դիտում
09:15 22-12-2017
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Երուսաղեմը չի ճանաչում որպես Իսրայելի մայրաքաղաք. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»