1416 դիտում
10:01 19-11-2019
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում ծանոթանում են ամերիկյան փորձին․ «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգների Open World` «Բաց Աշխարհ» պետական գործակալության նախաձեռնությամբ ԱՄՆ-ի միջոցներով Հայաստանից Միացյալ Նահանգներ է հրավիրվել երիտասարդ հայ պատգամավորների խումբ՝ ամերիկյան փորձին ծանոթանալու նպատակով: Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Հայաստանի խորհրդարանի երեք ուժերը ներկայացնող պատգամավորները արդեն իսկ հանդիպումներ են անցկացրել Կոնգրեսի իրենց գործընկերների հետ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5171250.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
«Նրանցից ոմանք հատուկ հպարտությամբ նշում էին, որ իրենք այն 405 կոնգրեսականներից են, որ կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձեւի օգտին», - Տաթեւիկ Գասպարյանի խոսքով, Կոնգրեսում անցած քննարկումների արդյունքում ակնհայտ է՝ երկու կողմերն էլ հետաքրքրված են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմամբ.
«Թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունները տեղափոխվեցին միանգամայն այլ մակարդակի վրա եւ դրա վառ ապացույցն էր 296 բանաձեւի ընդունումը»:
Լիլիթ Ստեփանյանն ավելացնում է՝ «Բաց Աշխարհ» ծրագիրը հնարավորություն է տալիս ֆորմալ եւ ոչ ֆորմալ հանդիպումների եւ քննարկումների միջոցով ծանոթանալ ԱՄՆ-ի մշակութային դիմագծին: Ծրագրի շրջանակներում հայ խորհրդարանականները շուրջ մեկ շաբաթ անց են կացնելու նաեւ Նյու Յորք նահանգի Ալբանի քաղաքում, որտեղ բնակվելու են ամերիկյան ընտանիքներում, քննարկումներ անցկացնելու տեղի ինքնակառավարման մարմիններում.
«Ինձ հետաքրքրում է Ամերիկայի կրթական ոլորտը, համայնքների համաչափ զարգացման խնդիրները»:
«Ամերիկյան, եվրոպական փորձը ինստիտուտների կայացման առումով մեզ համար շատ կարեւոր է», - Շաքե Իսայանը միեւնույն ժամանակ ընդգծում է՝ հաջողության համար կարեւոր է Միացյալ Նահանգների դրական փորձը համադրել Հայաստանի մշակույթի հետ.
«Առաջնային խնդիրը, որ ես տեսնում եմ, իսկապես հզոր ինստիտուտների կայացումն է»:
Հատկանշական է, որ ծրագրին մասնակցող բոլոր հայ խորհրդարանականները կանայք են: Անի Սամսոնյանի կարծիքով, Հայաստանի քաղաքական դաշտում կանանց դերի բարձրացումն ինչպես օրենսդրական բարեփոխումների, այնպես էլ հասարակության շրջանում փոփոխությունների արդյունք է: Պետությունն իր կողմից անհրաժեշտ քայլերը կատարել է, այժմ քայլ պետք է անեն հենց կանայք, համոզված է Սամսոնյանը.
«Կին քաղաքական գործիչները պետք է իրենք իրենց աշխատանքով քաղաքականությունը դարձնեն գրավիչ»:
Նմանատիպ նյութեր
1904 դիտում
17:33 02-05-2016
Ղրղզստանի պատվիրակությունը ծանոթանում է կրթության որակի ապահովման հայաստանյան փորձին
3180 դիտում
10:58 26-01-2019
ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպանի անդրադարձը հայ-ամերիկյան հարաբերություններին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»