4352 դիտում
14:48 19-11-2019
Կարգին» Հայկոյի անկարգ զարգացման ծրագիրը կամ ի՞նչ կապ ունեք դուք Երևանի զարգացման հետ
Երևանի զարգացման հիմնական գրավականը նրա գերակայությունների ամրագրումն է և համաչափ զարգացման ապահովումը։
Հիմա նայեք Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի նախագծին, չնայած ի՞նչի վրա պիտի զարմանանք, երբ քաղաքամայր Երևանի քաղաքապետը հազարավոր կմ-ով հեռու է քաղաքային տնտեսությունից, 1-ին տեղակալը զբոսաշրջիկ ու լավագույնը ռիսկ գնահատող, մի տեղակալը թատրոնի միջոցառում անող, մյուսը ուտող-խմող, մի խոսքով քաղաքի զարգացման մասին, նրանք նույնիսկ չեն էլ մտածել երբևէ, ու՞ր մնաց գրեն ու համակարգեն։
Այժմ բուն զարգացման ծրագրի մասին. ինչպե՞ս կարող է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման ծրագրի մեջ որպես գերակայության առաջին կետ գրվի աղբահանության ու սանմաքրման ծառայությունների որակի բարձրացման մասին։ Դուք հասկանու՞մ եք ինչ է ասել գերակայություն, սա առավելագույնը պետք է դիտարկվի որպես հիմնախնդիր, եթե սա է մեր քաղաքի թիվ 1 գերակայությունը, ուրեմն մենք տեղափոխվել ենք խուլ Ասիա։ Կամ գրել եք հիմնանորոգումների մասին տարբեր շենք-շինությունների մակարդակում, ախր դրանք ընթացիկ աշխատանքներ են ընդամենը, կարող եմ շարունակել, ուղղակի շատ երկար կլինի՝ ամո՛թ է, էս ի՞նչեր եք գրել։
Համաչափ զարգացման մասով. գրել եք որ կարևորում եք համաչափ զարգացումը, լավ էսքա՛ն պոպուլիստ։ Եթե կարևորում եք, բա ի՞նչի ասենք Աջափնյակ ու Դավթաշեն վարչական շրջաններում մշակութային միջոցառումները տարբերեն, բյուջեյի մասով էլ չասեմ։
Ինչու՞ Արաբկիրում 1978 շքամուտքից 40 եք նորոգելու և չի երևում ծրագրից թե քանիսը նորոգման կարիք ունեն, իսկ ասենք Աջափնյակի համար գրված է 1325 շքամուտքից նորոգման կարիք ունի 350-ը, որից պլանավորել եք նորոգել 70-ը, ի դեպ գրված էլ չէ ով և ինչպես են որոշել թե քանի՞սն են նորոգման անհրաժեշտություն ունեցող, արդյո՞ք 2019-ին նման աշխատանքներ պլանավորված են եղել թե՝ ոչ։ Կամ մի վարչականում գրել եք անհրաժեշտ է վերանորոգել շուրջ 137 հազար քմ հարթ տանիք, մյուսում՝ 20 բազմաբնակարան շենքերի տանիքներ՝ սա է՞ ձեր մանիպուլյատիվ համաչափ զարգացման ծրագիրը։
Նման օրինակները հարյուրավոր են, ձեր շարադրված, այսպես կոչված, ծրագրի գերակայությունների փիլիսոփայությունը, ապա ոլորտների հերթականության ընտրությունը լրիվ խորթ քույրեր են, հիմնախնդիրները ՝ ում մոտ ինչ պատահի սկզբունքով են շարադրված, թվային տվյալները ոչ համակարգված, իրարամերժ ու անհամաչափության դասական օրինակ։
Ցավում եմ, որ նման սիրողական բնույթի նախագիծ է ներկայացված, գրողներն ու համակարգողներն երևի չեն հասկանում թե ինչ է նշանակում զարգացման ծրագիր, վստահ եմ, որ ավագանիների մեծ մասն էլ չի պատկերացնում, ուստի պատկերացնողներին հորդոր՝ հետ ուղարկեք լրամշակման, վաղը դուք՝ հաստատողներդ եք պատասխանատվություն կրելու նաև այս սիրողական ու ոչ «կարգին» զարգացման փաստաթղթի համար։ Իսկ ավելի լավ է ամենդ գնաք ձեր գործով զբաղվեք, քաղաքային տնտեսություն կառավարելը կինո կամ ռոլիկ նկարել չէ, ոչ էլ ռիսկ գնահատել, կամ թատրոնում ու ռեստորանում ներկայացում դնել։
Մի՛ տապալեք Երևանի ապագան ամբողջությամբ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][b]-ի ընթերցող[/b]
Նմանատիպ նյութեր
17505 դիտում
19:07 23-03-2020
Երևանի «կարգին» քաղաքապետի «կարգին» ձախողումը. մաս 2 կամ դատարանը անվավեր է ճանաչել քաղաքապետի մի շարք որոշումներ
27128 դիտում
19:36 12-03-2020
Երևանի «կարգին» քաղաքապետի հերթական «կարգին» ձախողումը
8242 դիտում
08:06 11-09-2015
Հայկոյի և Մկոյի միջև տարաձայնությունները չեն եղել պատճառը, որ «Կարգին հաղորդում»-ը դադարեց նկարահանվել. «Ժամանակ»
Այս բաժնից
733 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2086 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
730 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար