Արցախի Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
Նոյեմբերի 11-ին Ժաննա Գալստյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Նիտին քննարկվել է ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանի ներկայացրած՝ ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է օրենքը համապատասխանեցնել ԱՀ Սահմանադրությանը:
Հանձնաժողովը քվեարկել և օրինագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։