211652_close_icon
views-count28328 դիտում article-date 11:00 20-11-2019

Երևանում երթուղայինի վարորդը փորձել է կտրել դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը. Ոստիկանությունն ուսումնասիրում է նրա հրապարակած տեսանյութը

Ոստիկանությունն ուսումնասիրում է դերասան Արտյոմ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/11/20/police/3144531?fbclid=IwAR1JeDlbnN41lQzx-A71eYauVGa4NYOMl8r7yFVlJ9f0NCOd4nm0P3ZrVGY]Tert.am[/url]-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ նախօրեին դերասան Արտյոմ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ տեղեկացնելով, որ Դավթաշեն վարչական շրջանում երթուղայինի վարորդը փորձել է կտրել իր պարանոցը: «Ես շատ տեղերում եմ ապրել, բայց վերջը որոշեցի գալ Հայաստան: Մեկ ամիս է արդեն, որ Հայաստանում եմ, շատ ուրախացած, ոգևորված եկել եմ, բայց այսօր հասկացա, որ Հայաստանում շատ վտանգավոր է ապրելը, որովհետև օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ կարող է մի հատ խլնքոտ, թարախակալած գազելի «շոֆեռ» սալոնից դանակ, խանչալ ու էդպիսի մի հատ զենք հանի ու ուզենա իմ վիզը կտրի, ոչ ավել, ոչ պակաս, կնոջս աչքի առաջ»,-տեսանյութում ասել է Արտյոմ Կարապետյանը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/11/20/police/3144531?fbclid=IwAR1JeDlbnN41lQzx-A71eYauVGa4NYOMl8r7yFVlJ9f0NCOd4nm0P3ZrVGY]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր