2250 դիտում
09:37 21-11-2019
Ինչու է ակտիվացել Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում ակտիվացել է, նույնիսկ իր հնարավոր կալանավորման մասին խոսեց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ում շատ են քննարկում Ս. Սարգսյանի չիրականացրած խոստումները: Բացատրություն չունեն, թե, օրինակ, ինչու նա հայտարարեց, որ ՀՀԿ ղեկը կտա Վիգեն Սարգսյանին, բայց այդպես էլ դա չարեց: Թիմում հիասթափված են նաև, որ Ս. Սարգսյանը խոստացել էր, թե ինքն է լինելու ՀՀ վարչապետը, բայց այդ խոստումն էլ չիրականացրեց: Հիմա էլ տեղեկություններ են տարածվում, թե նա ժամանակին ուղիղ կապ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչո՞ւ հանկարծ Սերժ Սարգսյանի գրասենյակը որոշեց հատուկ հայտարարություն անել, որ Ս. Սարգսյանը երբևէ չի հանդիպել Ն. Փաշինյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասել է. «Ուղղակի ունեն ուշադրության պակաս` հերթական անգամ փորձելով իրենց անունը կապել Նիկոլ Փաշինյանի անվան հետ: Իրենք ամեն անգամ սրտաճմլիկ կհայտարարեն դատվելու, ձերբակալվելու մասին․․․ Իրենք միանշանակ մերժված են: Դեռ մեծ-մեծ էլ խոսում են ու ասում են, թե միակ ընդդիմությունը այսօրվա իշխանություններին մենք կարող ենք լինել, այստեղ են ասել` իյա, իրո՞ք»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4966 դիտում
09:40 18-09-2018
Ինչու են ակտիվացել ՀՀԿ-ականները. «Ժողովուրդ»
1747 դիտում
10:29 28-01-2021
Ինչու է Ռուսաստանի դեսպանն ակտիվացել. ինչ է քննարկում քաղաքական գործիչների հետ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը