5642 դիտում
22:37 21-11-2019
Խուզարկություն դեղատանը, տնօրենը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 18-ին Հալաբյան և Արզումնայն փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղապատիճ։
Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածը դեղապատիճը գնել է Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկից։
Նոյեմբերի 19-ին ոստիկանության ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկեցին դեղատունը և հայտնբերեցին 56 հատ հոգեներգործուն դեղապատիճ։ Դեղատան տնօրենը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին ու ձերբակալվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնի դարձավ, որ նա հոգեներգործուն դեղապատիճները ձեռք է բերել Երևանի 44-ամյա մի բնակչից։ Վերջինս ևս հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու ձերբակալվեց։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7224 դիտում
20:28 04-06-2018
Գողություն դեղատանը․ կասկածյալը հայտնաբերվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4556 դիտում
15:33 18-11-2018
Ավազակային հարձակում դեղատանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2429 դիտում
22:26 11-11-2019
Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին դեղատանը կատարված ավազակային հարձակման դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
922 դիտում
10:15 04-02-2025
Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը կրկին աճել է