211652_close_icon

Արտակ Բեգլարյանը մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր է քննարկել մի խումբ փաստաբանների հետ

views-count1986 դիտում article-date 17:03 22-11-2019
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Արցախի փաստաբանների պալատի մի խումբ անդամների հետ: Պաշտպանը նրանց է ներկայացրել իր հաստատության կատարած աշխատանքները, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրած խնդիրները՝ դրանց լուծման հարցում փաստաբանական համայնքի հետ արդյունավետ համագործակցության ակնկալիք հայտնելով: «Փաստաբանի ինստիտուտը մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն հենասյուներից մեկն է, և ես շահագրգռված եմ դրա շարունակական զարգացմամբ ու արդյունավետության բարձրացմամբ: Բնագավառում առկա խնդիրները վեր հանելու և լուծելու համար շատ կարևոր է, որ կառուցողական ու կանոնավոր հաղորդակցություն լինի փաստաբանների և լիազոր պետական մարմինների միջև: Այդ առումով իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցելու ձեզ՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը շարունակաբար բարելավելու նպատակով»,- նշել է Ա. Բեգլարյանը: Փաստաբանները ներկայացրել են իրենց գործունեության ընթացքում օրենսդրության մեջ և իրավակիրառ պրակտիկայում արձանագրվող խնդիրները՝ հանդես գալով համապատասխան առաջարկներով: Պաշտպանը խոստացել է իր լիազորությունների շրջանակներում նպաստել բարձրացված խնդիրների կարգավորմանը: Կողմերը պայմանավորվել են նման ձևաչափի հանդիպումները դարձնել կանոնավոր և համատեղել ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Նմանատիպ նյութեր