3587 դիտում
22:38 24-11-2019
Ամերիկացի մուլտիմիլիարդատեր Մայքլ Բլումբերգը հայտարարեց Թրամպին ձեռնոց նետելու և նախագահական ընտրություններում թեկնածությունը դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նյու-Յորքի նախկին քաղաքապետ և միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հայտարարեց Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու պայքար սկսելու մասին:
«Ես առաջադրվում է նախագահի թեկնածուի համար, որպեսզի պարտության մատնեմ Դոնալդ Թրամպին և վերականգնեմ Ամերիկան», գրել է նա իր թվիթերում:
«Մենք չենք կարող մեզ թույլ տալ Թրամպի կողմից ևս չորս տարվա էթիկայից զուրկ և անմիտ գործողություններ»:
Բլումբերգը վստահություն է հայտնել, որ իրեն կօգնի հաղթանակ տանել «բիզնեսում, կառավարման և բարեգործական գործունեությունում բացառիկ փորձը»:
Բլումբերգի նախընտրական շտաբի կայքում 77-ամյա միլիարդատերը ընդգծել է, որ եթե Թրամպը հաղթի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, ապա «երկիրը այլևս երբեք չի վերականգնվի վնասից»:
Բլումբերգը հայտնի գործարար և ֆիլանտրոպ է, ֆինանսական նորությունների նույնանուն գործակալության հիմնադիրը: Հանդիսանում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Forbes հանդեսի վերջին գնահատականներում, նրա կարողությունը կազմում է 54 մլրդ դոլար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
753 դիտում
16:54 07-10-2014
Մայքլ Բլումբերգը դարձել է բրիտանական պատվավոր ասպետ
1388 դիտում
10:22 09-02-2016
Մայքլ Բլումբերգը չի բացառել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը
1056 դիտում
13:00 15-09-2014
Ամերիկացի 73-ամյա սենատոր Բեռնարդ Սանդերսը կառաջադրի իր թեկնածությունը 2016թ. նախագահական ընտրություններում
Այս բաժնից
484 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
496 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար