Մայքլ Բլումբերգը դարձել է բրիտանական պատվավոր ասպետ
Նյու Յորքի նախկին քաղաքապետ և մեդիամագնատ Մայքլ Բլումբերգը դարձել է բրիտանական պատվավոր ասպետ: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Էլիզաբեթ II- թագուհին նրան նման պատվի է արժանացրել ձեռնարկատիրական ու բարեգործական գործունեության համար:
Բլումբերգը հայտնի է որպես ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի միջև կապերի ամրապնդման ակտիվ կողմնակից: Նա իր սեփական տունն ունի Լոնդոնի էլիտար թաղամասում: Չնայած բոլոր արժանիքներին՝ Բլումբերգը չի դառնա «սէր Մայքլ», քանի որ չի հանդիսանում բրիտանական թագի հպատակ: