211652_close_icon
views-count1482 դիտում article-date 20:04 25-11-2019

«Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ գինիները՝ ENOEXPO 2019 միջազգային 17-րդ ցուցահանդեսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 20-ից 22-ը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ, հայկական գինիները մասնակցել են Լեհաստանի Կրակով քաղաքում կազմակերպված ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսին։ ENOEXPO-ն Լեհաստանում գինու արդյունաբերության ոլորտի մասնագիտական միջոցառում է, որին ՀԽԳՀ-ն միասնական տաղավարով ներկայացրել է հայկական գինեգործական 15 ընկերությունների գինին և կոնյակը։ Յուրաքանչյուր տարի ENOEXPO-ն իր հարկի տակ է հավաքում մոտ 150 արտադրողների այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Բուլղարիան, Չեխիան, Գերմանիան, Վրաստանը, Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան, Կոսովոն, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Ուկրաինան և այլն: Ցուցահանդեսը տարեկան ունենում է 14000 այցելու՝ գինու բնագավառի մասնագետներ և գնորդներ։ Նոյեմբերի 21–ին և 23-ին, Կրակովի «Krakow Slow Wines» գինու սրահում տեղի է ունեցել հայկական գինիների համտես-սեմինար՝ Կրակովի գինու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների, դիստրիբյուտորների, գինու ոլորտի մասնագետների և լրագրողների համար, որն անցկացվել է Լեհաստանի «Վինիսֆերա» մասնագիտական ամսագրի գլխավոր խմբագիր, գինու թեմայով մասնագիտացված լրագրող և փորձագետ Մարիուշ Կապչինսկիի կողմից։ Լեհաստանի գինու շուկան՝ շարունակական աճի ցուցանիշներով, հայկական գինիների արտահանման համար թիրախային է, որտեղ սպառվող գինիների 90%-ը կազմում են ներմուծվող գինիները։ Լեհաստանի գինու շուկան դեռևս հագեցած չէ, թեև գինու իրացման ծավալների տարեցտարի գրանցվող աճը ենթադրում է, որ լեհական շուկան հայկական գինիների արտահանման համար կարող է լինել բարենպաստ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր