Տեղի է ունեցել Արցախի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ:
Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ–աշխատակազմի ղեկավար Արայիկ Լազարյանը քննարկման է ներկայացրել ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է օրենքը համապատասխանեցնել ԱՀ Սահմանադրությանը:
Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել օրինագիծը հերթական նիստում քննարկելուն: