Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Հուլիսի 24-ին հրավիրվել է Արցախի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:
Օրակարգում 2 հարց էր:
ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի ներկայացրած օրինափաթեթը ներառում էր 12 նախագծեր, որով մասնավորապես փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում:
Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը նախագծերի փաթեթը քվեարկության դրեց: 3 կողմ ձայնով այն հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի լիագումար նիստին:
Երկրորդ ընթերցմամբ ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը ներկայացրել է «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագիծը: Առաջին ընթերցումից հետո պատգամավորական առաջարկ չի եղել: Հեղինակի կողմից եղած միակ առաջարկի հաշվառմամբ օրինագիծը խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության և հանրության հետ կապերի բաժին