3324 դիտում
09:37 26-11-2019
Ռուսաստանը Ալրաղացի Լյովիկին չի՞ հանձնի. չի բացառում, որ նա ՌԴ քաղաքացի կլինի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը պարզել է, որ Սերժ Սարգսյանի մերձավորը համարվող, ՌԴ-ում կալանավորված ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին, ՀՀ իրավապահներին չեն հանձնի: Հայ իրավապահները, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, մտահոգ են, չեն բացառում, որ Լ. Սարգսյանն էլ ՌԴ քաղաքացի կլինի, որովհետև ավելի քան 8 տարի նա այդ երկրում է ապրում: Բայց բանակցությունները` նրան ՀՀ բերելու շուրջ, շարունակվում են:
Հիշեցնենք` 2008-ին Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման պատվիրատուն, ըստ իրավապահների, հենց Ալրաղացի Լյովիկն է եղել, ինչը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հաստատվել է հենց հանցավոր խմբի պարագլուխներ Ա. Կարապետյանի՝ Կոշիկի Արայի և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ու մյուս անդամների` ԱԱԾ-ում տված գրավոր ցուցմունքներով: Պարզվում է՝ Ա. Ավետիսյանի առանձնատան մանրամասն գծագիրը ձեռք են բերել վերջինիս մոտ աշխատած ու առանձնատանը քաջատեղյակ Սուրեն Ղազարյանից, որն, ի դեպ, Ալրաղացի Լյովիկի փեսան է և չի ընդունում մեղադրանքը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1766 դիտում
10:57 10-06-2015
Ֆինանսների նախարարությունը տուգանել է Ալրաղացի Լյովիկին պատկանող ընկերությանը. Ժողովուրդ
4598 դիտում
10:54 17-06-2015
Ալրաղացի Լյովիկին պատկանող Սևանի «Ախթամար» հյուրանոցային համալիրը դատարկվում է. Ժողովուրդ
6173 դիտում
13:06 20-03-2020
ՌԴ դատախազությունը որոշել է Ալրաղացի Լյովիկին հանձնել Հայաստանին
Այս բաժնից
652 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
892 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2200 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ