211652_close_icon
views-count1835 դիտում article-date 10:57 10-06-2015

Ֆինանսների նախարարությունը տուգանել է Ալրաղացի Լյովիկին պատկանող ընկերությանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովիկին պատկանող ընկերությունը տուգանվել է ֆինանսների նախարարության կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Ախթամար» ՓԲԸ-ի անունով Հայաստան են ներմուծվել 18820 կգ կենդանի խոզեր, որոնք 2015թ փետրվարի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի գրության համաձայն՝ վերցվել են 1 ամիս ժամկետով ժամանակավոր պահպանման, սակայն սահմանված ժամանակահատվածում ընկերությունը մաքսային մարմին հայտարարագիր չի ներկայացրել: Արդյունքում՝ մայիսի 19-ին «Ախթամար» ՓԲԸ-ի տնօրեն Յուլիա Սարգսյանի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն եւ նա տուգանվել է 50.000 դրամի չափով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր