211652_close_icon
views-count4661 դիտում article-date 10:54 17-06-2015

Ալրաղացի Լյովիկին պատկանող Սևանի «Ախթամար» հյուրանոցային համալիրը դատարկվում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ տևական ժամանակ է, ինչ դատարկվում է Սևանի հայտնի «Ախթամար» հյուրանոցային համալիրը: Գույքը մաքրում են տարածքից: Ինչպես հայտնի է՝ այդ համալիրի ներսում գործել է «Գոլդեն Փելես» խաղատունը, որտեղ արաբ մի շեյխ խոշոր գումար էր շահել (հավանաբար համալիրի գնի չափով): Հիշեցնենք, որ համալիրը պատկանում է Աժ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկին): Արդեն տևական ժամանակ է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է կապ հաստատել համալիրի տնօրինության հետ, բայց ապարդյուն: Հեռախոսահամարներին ոչ ոք չի պատասխանում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր