10365 դիտում
10:01 26-11-2019
Կարտոֆիլի քաղցկեղ. ինչ է պարզել ՍԱՏՄ դիտարկումը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Սննդի անվտանգությանն առնչվող տարբեր խնդիրների անդրադառնալիս գրել էինք, որ այս ոլորտն էլ զերծ չէ քաղաքականությունից: Երբեմն նույնիսկ այն աստիճան, որ դա անթաքույց երևում է՝ թե՛ միջազգային ու միջպետական մակարդակներում և թե՛ տևական հարթակներում:
Շատերը կհիշեն, որ 2013 թ. Հայաստանից Վրաստան առաքված կարտոֆիլը հետ էր ուղարկվել՝ իբր «գորշ փտում» բակտերիալ հիվանդությամբ վարակված լինելու պատճառաբանությամբ: Հետո պարզվել էր, որ Հայաստանում կարտոֆիլի հիվանդության այդ տեսակը չի եղել և այդ ընթացքում էլ չկար: Այդ ժամանակ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էլ պարզաբանել էր, թե «կարտոֆիլի «գորշ փտում» Հայաստանում չի եղել և չկա: «Այս պահին միայն Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանում կա կարտոֆիլի քաղցկեղ հիվանդությունը, որն այդքան էլ մեծ տարածում չունի: Եվ այնտեղից սերմացու չի մթերվում»,-ասել էր նա:
Կարտոֆիլի քաղցկեղի մասին Հայաստանում խոսվեց մեկ էլ 2015 թ., երբ Արագածոտնի մարզի Արագած համայնքում դա հայտնաբերվեց: Բայցև հստակ միջոցառումների շնորհիվ կանխվեց:
Հիմա կա՞ այս հիվանդությունը Հայաստանում: Փորձեցինք ճշտել ՍԱՏՄ-ից: Բայց նախ պարզեցինք՝ արդյո՞ք հիվանդության այդ տեսակով վարակված կարտոֆիլը վտանգավոր է առողջության համար:
Պատասխանը հետևյալն էր. քաղցկեղով վարակված կարտոֆիլը, ըստ մասնագետների, մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1766 դիտում
11:33 29-08-2014
ԵԱՀԿ-ն այսօր հերթական դիտարկումը կանցկացնի շփման գծում
1663 դիտում
11:07 16-09-2014
ԵԱՀԿ-ը հերթական դիտարկումը կանցկացնի շփման գծում
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»